Մարգարիտ տատը 102 տարեկան է. Սարիկ Մինասյանն այցելել է Գյումրու ամենատարեց բնակչին

Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այցելել է քաղաքի ամենատարեց բնակչին:

ֆ.jpg (228 KB)

«Մագարիտ Զաքյանը 102 տարեկան է: Մարգարիտ տատի ամուսինը պատերազմից չի վերադարձել, միայնակ է մեծացրել 2 որդիներին: Այժմ էլ 6 թոռ ունի, 11 ծոռ: Մարգարիտ տատին առողջություն և արժանապատիվ ծերություն եմ մաղթել»,- սոցցանցի իր էջում գրել է Սարիկ Մինասյանը:

You may also like...