Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին եվ մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է. (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 25 գրամ մեթամֆետամին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով, հերոինով ու մարիխուանայով չորս փաթեթ և ծալովի դանակ։
Հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով՝ քրեական ոստիկանները Կաշեգործների փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու, այս դեպքում՝ նաև իրացնելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։
Ձերբակալման ժամանակ նա գրպանից նետել է մարիխուանայով լցված 14 փաթեթ։
Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
