Սպիտակ տունը հայտնել է, որ Թրյուդոն ԱՄՆ «հավատարիմ բարեկամն» էր
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Միացյալ Նահանգների «հավատարիմ բարեկամն» էր։
Այս մասին երկուշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։
«Վարչապետ Թրյուդոն եղել է ԱՄՆ հավատարիմ բարեկամը Կանադայի կառավարության ղեկին գտնվելու տասնամյակի ընթացքում։
Որպես մերձավոր դաշնակիցներ, հարևաններ և G7-ի անդամներ, մենք սերտորեն համագործակցել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնց առջև կանգնած են մեր երկրները», -ասել է նա։
Նրա խոսքով՝ նախագահ Բայդենը երախտապարտ է Թրյուդոյին գործընկերության համար։
«Մենք աջակցում ենք վարչապետին և Կանադայի ժողովրդին իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի ընտրության և նոր կառավարության ձևավորման հարցում», — ասել է Քարինե Ժան-Պիեռը:
Հիշեցնենք, որ նախօրեին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր իր հրաժարականի մասին։
