Վահան Քերոբյանն ընդունել է հայ-սիրիական գործարար խորհրդի անդամների պատվիրակությանը

Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը  հոկտեմբերի 12-ին ընդունել են հայ-սիրիական գործարար խորհրդի անդամների պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության  դեսպան Նորա Արիսյանը։

Հանդիպման սկզբում նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Սիրիայի միջև ձևավորվել են ամուր բարեկամական հարաբերություններ և հարկավոր է քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները նույնպես բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ։

Խորհրդի և պատվիրակության նախագահ Լեւոն Զաքի Ետալեանը համառոտ ներկայացրել է հայ-սիրիական գործարար խորհրդի գործունեությունը, հիմնական առաքելությունն ու իրականացված նախաձեռնությունները։

Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։

Խորհրդի անդամները հայկական կողմին ներկայացրել են այն ուղղություններն ու նախագծերը, որոնց ուղղությամբ հնարավոր են համարում ծավալել արդյունավետ երկկողմ համագործակցություն:

Նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված առաջարկները՝ փոխշահավետ գործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով։

You may also like...