ԱՄՆ-ն արձագանքել է ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստին 10 տարով ազատազրկելու՝ Բաքվի որոշմանը
ԱՄՆ-ն արձագանքել է ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Բահթիյար Հաջիևին 10 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճռին։
«Միացյալ Նահանգները խորապես հիասթափված է Բահթիյար Հաջիևի դատավճռից։
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին և պարտականություններին ու ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան X-ում գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ադրբեջանցի հայտնի ակտիվիստ Բահթիյար Հաջիևին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։
Դատարանը նաև որոշում է կայացրել բռնագրավել նրա բնակարանը և բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները, իսկ ազատ արձակվելուց հետո՝ մեկ տարով արգելել զբաղվել ուսումնադաստիարակչական գործունեությամբ։
