Կիսում եմ վարչապետի մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն սրբագործել բանակը. Սուրեն Պապիկյան
Գիտեք, որ 44-օրյա ու նաև իմ պաշտոնավարումից հետո ԶՈՒ բարեփոխումների՝ բավականին լուրջ ընթացք է սկսվել ու այն, ինչ այսօր ունենք, դա բարեփոխումների ընթացքն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
Ամենևին խոսքն այն մասին չէ, որ մենք սրանով վատաբանում ենք ինչ-որ կերպ նրանց վաստակը նսեմացնել։ Խոսքն այն մասին է, որ մենք զինված ուժերին վերաբերում ենք հարգանքով, պատասխանատվությամբ, և ուզում ենք, որ պատասխանատվությունը լինի բալանսավորված։ Մենք հասկանում ենք, որ անվտանգություն ասելով՝ միայն սահմանին կանգնած զինվորը չէ։
Անվտանգությունը պետք է լինի տնտեսական, արտաքին քաղաքական և սա պետք է բալանսավորել։ Սրան է վերաբերում վարչապետի խոսքը և այն, որ տարբեր հարթակներում փորձում են սա փոխակերպել այդ մոտեցման, ամենևին այդպիսին չի:
Վարչապետը խոսել է նաև նրա մասին, այո, որ բանակը, զինվորը մեր հոգածության և ուշադրության կարիքն ունի, և մենք այսօրվա մեր հատկացված բյուջեով, աշխատավարձի բարձրացումով, սոցիալական հատկացումներով նաև ապացուցում ենք մեր վերաբերմունքը զինված ուժերի նկատմամբ»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
