«Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիրի Սամոն չկա՞». Սիմոնյանը հրապարակել է միջնորդագրի բացահայտումներից մի հատված

Հայտնել ենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝  ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Սիմոնյանը նաև ներկայացրել է միքանի հատված, որոնցից հերթականը Բագրատ Գալստանյանի ու անհայտ տղամարդու խոսակցության վերծանումն է.

«Ուշադրություն՝ 2025 թվական, փետրվարի 18.

Տղամարդ- Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիր Սամոն չկա՞:

Վ. Գալստանյան— Հլը որ չէ, բայց կմիանա:

Տղամարդ- 18-ին միացել էին է, դրա համար, բայց մինչև էսօր ինչքան շարժում եղել ա ոչ մի անգամ չի եղել, որ (մնացած խոսակցությունը լսելի չէ), հատ ու կենտ մարդիկ:

Վ. Գալստանյան- Մեր անելիքից կախված, բոլորը վազելով կգան»,- հատվածը ներկայացրել է Սիմոնյանը:

3.jpg (156 KB)

Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով։

You may also like...