Չեմ հասկանում՝ կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. Կիսելյով

«Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» (Вести недели) հաղորդաշարի թողարկման կոնկրետ որ հայտարարության համար է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել ՀՀ ԱԳՆ։

Նա ընդգծել է, որ առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա։

«Ես չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. դեռևս մեկնաբանելու ոչինչ չկա», — պատասխանել է Կիսելյովը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել էր համապատասխան բողոքի հայտագիր:

You may also like...