Ահազանգեր են հասնում, որ պարգեվատրական զենք ունեցող մարդը զուգահեռաբար նաեվ թմրամիջոց է օգտագործում. նախարար

Երբ պետությունը նվիրում է պագևատրական զենք, պետությունը պիտի վտահ լինի, որ հասցեատերը ճիշտ անձնավորություն է։

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Մենք ի՞նչ ենք նկատում, որ ունենք մի շարք հիմքեր, այդ թվում՝ նախկին օրենքներով, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պարգևատրված զենքերի մասով, որ չկա որևէ ստանդարտ, ու մեզ քաղաքացիներից նաև բազմաթիվ ահազանգեր են հասնում, որ x, y անուն-ազգանունով մարդու մոտ կա պարգևատրական զենք, բայց, ենթադրենք, նա զուգահեռաբար նաև թմրամիջոց է օգտագործում, այլ դրվագներով է աչքի ընկնում և այլն»,- մանրամասնել է նախարարը:

Նրա խոսքով՝ պետության խնդիրն է ստեղծել ստանդարտ, ֆիլտրել այդ անձանց ցուցակը և պարգևատրական զենքը թողնել միայն ստանդարտին համապատասխանող մարդկանց մոտ, հակառակ դեպքում՝ այդ զենքերը նրանց մոտ մնալ չեն կարող:

«Առաջիկա օրերին ՆԳՆ-ն այս մասով օրենսդրական նախաձեռնությունը կհանրայնացնի, և ես ուզում եմ վստահաբար ասել, որ սա ևս իր դրական լուման է ավելացնելու պրոցեսին, որպեսզի ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության տեսանկյունից ունենանք դեպքերի նվազում:

Բայց դեպքերի նվազումից զատ կարևոր է, որ տվյալ զենքերն ավելի քիչ ներգրավված լինեն ապօրինի տարբեր պրոցեսներում, որոնք որ պետության տեսադաշտից կարող են դուրս մնալ՝ համարվելով «օրինական զենքեր»»,-ասել է նախարարը:

You may also like...