Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են. (լուսանկարներ)
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ րելով.
«Հզոր ենթակառուցվածքներ, ուժեղ տնտեսություն»:


Այս պահին ընթանում է հողային, թունելի փորման, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացման աշխատանքներ։ Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ 32 կմ ճանապարհ, 2 թունել և 17 կամուրջ, որոնցից ամենաերկարը 720 մետր է։

