Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ի` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու հրամանագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին, փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։

ԱՄՆ նոր նախագահը կարծում է, որ իր երկիրը չափազանց շատ գումար է վճարում կազմակերպությանը մյուսների համեմատ:

«Չինաստանը, որի բնակչությունը կազմում է 1,4 միլիարդ, ունի Միացյալ Նահանգների բնակչության 300 տոկոսը, սակայն նրա ներդրումը ԱՀԿ-ում գրեթե 90 տոկոսով ավելի փոքր է»,- ասվում է փաստաթղթում։

Թրամփը երկրորդ անգամ է ստորագրում ԱՀԿ-ից ԱՄՆ-ին դուրս բերելու հրամանը:

2020 թվականին (նախագահական առաջին ժամկետում) Թրամփը առաջին անգամ հայտարարեց ԱՀԿ-ից դուրս գալու մասին, գործադիր հրամանի տեքստում ասվում էր, որ կազմակերպությունը չի իրականացնում անհրաժեշտ բարեփոխումները և սխալ է գործել COVID-19 համաճարակի ժամանակ։

You may also like...