Դանակ պահելու կասկածանքով ԱԺ-ից բերման ենթարկված օպերատորն ազատ է արձակվել

Ազգային ժողովի անցակետից դանակ պահելու կասկածանքով բերման ենթարկված Newday.am կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանն ազատ է արձակվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի անցակետից անվտանգության աշխատակիցները դանակ պահելու կասկածանքով բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին։

Ավելի վաղ  Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ՊՊԾ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ԱԺ մուտք գործել փորձող անձանցից մեկի մոտ դանակ է եղել:

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները վերջինիս ձերբակալել էին և տեղափոխել բաժին:

You may also like...