Հայտնի են ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի եվ ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության կարգը եվ ժամը (տեսանյութ)
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի և ԲԴԽ-ի անդամի թեկնածուի ընտրության կարգը և ժամը:
«ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կանցկացվի ժամը 12:15-12:45-ն ընկած ժամանակահատվածում դահլիճին կից գտնվող նախասրահում, Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը կքվեարկվի ժամը 15:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում նույն տեղում»,- տեղեկացրել է Բաբայանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Ալեքսանդր Սիրունյանը կամովին հանել է իր թեկնածությունը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
