Վարչապետը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։

Այս մասին տեղեկությունը հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Վարչապետն այսօր ներկա կգտնվի ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին, իսկ վաղը կմեկնի Դավոս», -նշեց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 20-24-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի կունենա Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա միջոցառումը:

Ֆորումը սկսել է հունվարի 20-ից և կտևի մինչև 24-ը:

Ընդհանուր առմամբ, հրավիրված է 3,000 մասնակից ավելի քան 130 երկրից:

You may also like...