Ուզում ենք այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը․ ՀՀ վարչապետ

Ի՞նչ նպատակ է հետապնդում պետությունը համընդհանուր հայտարարագրման մասով։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին նկատեց․

«Այս համակարգը կարևոր է ապապետությունից անցման տրամաբանության մեջ։

Համընդհանուր հայտարարգիրը այն քայլերից մեկն է, որը մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պետք է առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ։

Նպատակները մի քանիսն են․

Դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարի ու կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է, կոռուպցիան իրականում չի սահմանափակվում բարձրաստիճան կամ ոչ բարձաստիճան պաշտոնայններով»։

Այնուհետև նա ընդգծեց․ «Օրինակ՝ մենք այսօր գնահատում ենք անապահովության գնահատման համակարգը, որը եղել է մեր երկրի ամենակոռուպացված տեղերից մեկը, որովհետև մարդու սոցիալական վիճակի գնահատումը տեղի է ունենում սուբեկտիվ, մենք ունենք բազմաթիվ ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, որոնք կարող են բանկերում մի քանի միլիոն տասնյակ ավանդների ունենալ ու տոկոսներ ստանալ։

Մենք ոչ մեկին չենք ուզում վատություն անել, բայց ուզում ենք նրանցից, որոք օբյեկտիվորեն չունեն այդ փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը»։

You may also like...