Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ երկար զրույց ունեցանք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից մի հատված։

«Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ երկար զրույց ունեցանք, որի մի հատվածն ենք այստեղ հրապարակում: Բնականաբար խոսել ենք նաև անվտանգային և արտաքին քաղաքական հարցերի մասին, բայց այդ հատվածը չեմ հրապարակում, որովհետև մեր հայրենակիցների հետ այդ թեմայով նույնպես խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց, այդ պատճառով էլ այդ հատվածները չեմ հրապարակում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

You may also like...