Արամ Ջիվանյանն ամփոփել է  Ռազմարդյունաբերության կոմիտեի 2024-ի աշխատանքները

Հունվարի 27-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ միասին հանդիպել է ԱԺ պատգամավորների՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, փոխնախագահ Արմեն Խաչատրյանի, Վիլեն Գաբրիելյանի և Գագիկ Մելքոնյանի հետ։

475089874_1183825169773601_2255109326451621078_n.jpg (152 KB)

Հանդիպմանը ներկայացվել են Ռազմարդյունաբերության կոմիտեի 2024թ. աշխատանքները, ինչպես նաև ամփոփվել Արամ Ջիվանյանի պաշտոնավարման 100-օրյա գործունեությունը՝ անդրադառնալով մարտահրավերներին, ձեռքբերումներին, պարբերաբար իրականացվող բարեփոխումներին, որոնք միտված են նպաստելու ոլորտի զարգացմանը։

474796680_1183825186440266_1786717479165503113_n.jpg (122 KB)

Հանձնաժողովը ողջունել է ոլորտային քաղաքականության իրականացման համատեքստում տեխնոլոգիական առաջընթացն ու նորարարությունները խթանող ինստիտուցիոնալ ծրագրերի և մեխանիզմների ներդրումը։

474936252_1183825149773603_291745339784092338_n.jpg (135 KB)

 

You may also like...