«Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք

Հայաստան-Արցախ երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի՛ երիտասարդներ, սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք՝ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպումներն անցկացվելու են հենց երիտասարդների առաջարկած թեմաներով և կարող են համալրվել նորերով:

PR, հանրային հաղորդակցում, խոսքի մշակույթ,հռետորական արվեստ

Բիզնես կառավարում, տնտեսության զարգացում

Իրավագիտություն, Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ,

Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը,

Հոգեբանություն

Դիվանագիտություն և քաղաքագիտություն

Դատական համակարգի բարեփոխումներ

Եթե դու նախաձեռնող ես, սիրում ես թիմային աշխատանքը և ունես ցանկություն ներգրավված լինելու մեր ծրագրերին, ապա կարող ես ներկայացնել թեմաներ, առաջարկել բանախոսների և հանդես գալ սեփական նախաձեռնություններով:

Դասընթացներն անցկացվելու են ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Մասնակիցները ստանալու են դասախոսության մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։

Առաջին հանդիպումը հոգեբան Վիտյա Յարամիշյանի հետ տեղի կունենա փետրվարի 10-ին ժամը 18:00-ին, Արգիշտի 9 հասցեում:

Թեմա՝

Անձի ինքնաճանաչում և Սթրեսի հաղթահարում: Կանցկացվեն և հոգեբանական թեստեր, և խաղեր:

Հարցերի և գրանցման համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել՝ 098-917-008 հեռախոսահամարով»,-ասվում է հրապարակման մեջ։

You may also like...