Կառավարության որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի՝ դառնալով ՓԲԸ

Գործադիրը որոշում է ընդունել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի, ինչը ենթադրում է ոչ միայն կազմակերպաիրավական ձևի, այլև կառույցի գործունեության քաղաքականության փոփոխություն:

Ակնկալվում է, որ Համալիրը կստանա կառույցի զարգացմանն ուղղված բյուջեի ձևավորման և ավելացման հնարավորություն: Վերակազմակերպման գլխավոր նպատակներն են` բիզնես մոդելի կառուցումը, գործարար միջավայրի զարգացումը, տնտեսական մրցակցության ապահովումը, հովանավորչական և ներդրումային միջավայրի բարելավումը, մշակույթի և սպորտի ոլորտում տնտեսական կարողությունների զարգացումը, շահութաբերությունը։

 

You may also like...