ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է հունվարի 27-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ջանքեր գործադրել նացիզմը վերականգնելու փորձերի և անվիճելի պատմական փաստերի խեղաթյուրման դեմ, գրում է Eromedia24-ը։

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհը պառակտված է ու վտանգավոր, իսկ հակասեմիտիզմը դեռ գոյություն ունի և շարունակում է տարածվել։«Խտրականությունն ամենուր է:

Ատելությունը բորբոքվում է ամբողջ աշխարհում:

Ամենավառ և անհանգստացնող օրինակներից մեկը Հոլոքոստի ժխտման տարածումն է:

Անհերքելի պատմական փաստերը խեղաթյուրվում, նվազագույնի են հասցվում և մերժվում: Փորձեր են արվում վերաիմաստավորել և վերականգնել նացիստներին:

Մենք պետք է դիմակայենք այս վրդովմունքին, պայքարենք ստերի դեմ և ասենք ճշմարտությունը»,- այս մասին Գուտերեշն ասել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

You may also like...