Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալին (լուսանկարներ)
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵՆ աշխատակազմի հետ։
Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է իր էջում.

«Նախ աշխատակազմին եմ ներկայացրել իմ նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հաջորդիվ քննարկել ենք հրատապ անելիքները, ոլորտային պատասխանատուները զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, ընթացիկ անելիքները։
Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս»,- գրել է նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Կոստանյանը ազատվել էր Իրանում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Կոստանյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
