Գյումրիում տրանսպորտը ձմռանը պետք է աշխատի մինչեվ ժամը 21:30-ը, մյուս ամիսներին՝ մինչեվ 22:30-ը. Սարիկ Մինասյան
Գյումրիում տրանսպորտը բոլոր ուղղություններով ձմռանը պետք է աշխատի մինչև ժամը 21:30-ը, մյուս ամիսներին՝ մինչև 22:30-ը:
Այն վարորդները, որոնք չեն հարմարվի այս պահանջի հետ և դեմ կլինեն որոշմանը՝ այլևս չեն շարունակի իրենց աշխատանքը:
Այս մասին համայնքապետարանի պատասխանատուների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ բացառվելու է լավ ու վատ գիծ հասկացությունը, իսկ աշխատանքից հեռացման որոշումը կարող է վերաբերվել նաև «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին և ընդհանրապես բոլոր այն պաշտոնյաներին, որոնք չեն ցանկանա գյումրեցիներին պատշաճ ծառայություններ մատուցել:
