Հունաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կմեկնի Թուրքիա։
Այս մասին Թուրքիայի պետական «Anadolu ajansı» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցոըւմ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց։
Խոսելով թուրք-հունական հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ ապրիլին բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում նախատեսվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցը Թուրքիա, որի ժամանակ նախատեսվում է հանդիպում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Կարևոր է թուրք-հունական խնդիրները լուծել երկխոսության միջոցով, քանի որ կան մի շարք խնդիրներ, որոնք մենք ժառանգել ենք նախորդ սերունդներից:
Երկու կողմերի համար էլ վիճելի հարցեր կան: Կարևոր է այս հարցերը լուծել բանակցությունների միջոցով»,- նշել է Ֆիդանը։
