Պրիմակովը անդրադարձել է Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի՝ Ռուսական տան հարցին

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է Ադրբեջանից Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի՝ Ռուսական տան, գրանցման անհրաժեշտության մասին գրության ստացումը։

Այս մասին նա հայտարարել է Ռոսիա-24 հեռուստաալիքի եթերում։

«Առայժմ մենք կարող ենք միայն հաստատել, որ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից նոտա է ուղարկվել մեր արտաքին գործերի նախարարությանը, որտեղ ասվում է, որ մեր ներկայացուցչությունը՝ Ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը (ՌԻԿԿ), որը հայտնի է նաև որպես Ռուսական տուն, պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ տեղական օրենսդրությամբ», — ասել է Պրիմակովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան միշտ պատրաստ է եղել Բաքվում գրանցել ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոն, սակայն նրա խնդրանքները մնացել են անպատասխան։

You may also like...