Հինգերորդ շարասյուն, ինչ աստիճան եք ատում ձեր երկիրը, որ պատրաստ եք էս աստիճան մեդիատեռորի. Հարությունյան

Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի շուրջ առկա հրապարակումներին և գրել.

«- Ցենտռ, ցենտռ, Ամերիկայի այցը չի ստացվում:

— Շատ լավ է, կգրեք խայտառակ իշխանություն է:
— Չէ, բայց ոնց որ գնում ա ԱՄՆ, բայց նախագահը կամ փոխնախագահը չեն ընդունելու:
— Շատ լավ է, կգրեք՝ խայտառակ այց էր:
— Սպասեք, սպասեք, բայց ընդունել ա:
— Շատ լավ է, կգրեք՝ խայտառակ հանդիպում էր:

Հ.Գ. Հինգերորդ շարասյուն, էս ինչ աստիճան եք դուք ատում ձեր երկիրն ու քաղաքացուն, որ պատրաստ եք էս աստիճան մեդիատեռորի»,- ասված է գրառման մեջ:

You may also like...