Ռուսաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 4.1 տոկոսով. Միշուստին
Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը նախորդ տարի աճել է 4.1 տոկոսով:
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
««Ռոսստատ»-ը ներկայացրել է առաջին գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 4.11 տոկոսով, այսինքն՝ պաշտոնական կանխատեսումից 0.2 տոկոսային կետով ավելի:
Դա ավելին է, քան սպասվում էր։ Ռուսաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալը մինչև 2024 թվականի վերջ հասել է պատմական առավելագույնի և կազմել 200 տրլն ռուբլի»,- ասել է Միշուստինը:
