Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ նա կհանդիպի Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Այս մասին Petutyun.com-ին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
