Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ:

Վարչապետը, հիշեցնենք, կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
