Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է ձևաչափի գործնական նշանակության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը՝ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների շրջանակում սահմանված թիրախների ապահովման նպատակով:

16040_am_2.jpg (82 KB)

Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել «Կլիմայի մասին» օրենքի նախագծին, այդ թվում՝ դրա շրջանակներում կլիմայական ֆինանսավորման, ինչպես նաև չափումների, հաշվետվայնության և հավատարմագրման համակարգի ինստիտուցիոնալացման համար անհրաժեշտ կարգավորումների նախատեսմանը:

Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի կլիմայական բյուջետային ծախսերի վերաբերյալ իրականացված վերլուծությունը՝ կլիմայական հարցերը պլանավորման և բյուջետավորման համակարգում ներառելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման տեսանկյունից:

16040_am_4.jpg (107 KB)

Նիստի ընթացքում քննարկվել է նաև էլեկտրական շարժունակության խթանման ուղղությամբ առաջիկա տարիներին առաջարկվող գործողությունների ծրագիրը, այդ թվում՝ անդրադարձ կատարելով տրասպորտի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ տարբեր ոլորտային գերատեսչությունների համար սահմանված առաջնահերթություններին:

You may also like...