Մի հատ հայրիկին երեկոյան հարցրեք՝ կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին
«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»:
Վարչապետը նկատեց, որ պատգամավորի տված հարցում շատ փաստական սխալներ կան. «Հիմա այդ փաստական սխալներին որ անդրադառնամ, կարող է պարզվի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտություն դուք ունեք, բայց ես նման բան ձեզնից չեմ ակնկալում, որովհետև անիմաստ է նման բան ձեզնից ակնկալելը»։
Փաշինյանը հիշեցրեց, որ նախկին 3 նախագահի հետ բանավեճի իր առաջարկին Քոչարյանի փոխարեն պատգամավոր որդին էր պատասխանել, թե՝ բանավիճելու բան չունեն.
«Վերջը, բանավիճելու բան ունե՞ք, թե՞ չունեք։ Եթե ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ բանավիճելու բան ընդհանրապես չունեմ:
Մի հատ հայրիկին այսօր երեկոյան հարցրեք՝ ամեն դեպքում, կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա։ Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, որ 2021թ. ընտրություններից առաջ միավորվել էին, որ միասնական ճակատով հանդես գան: Մի հատ թող զանգի, ճշտեն՝ կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա»։
