Փաշինյանի հետ Մյունխեն է մեկնել նաեվ Քրիստիննե Գրիգորյանը

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Փաշինյանի հետ Մյունխեն է մեկնել նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Մյունխենում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

You may also like...