Կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի. Արշակյանը՝ բջջային կապի օպերատորների ղեկավարներին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 17-ին հանդիպել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ:

Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը կարեւորել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների անխափան գործունեությունն ու հանրապետության տարածքում կապի որակը եւ հասանելիությունը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է վերջիններիս հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել իրականացված աշխատանքների մասին, նախանշել քայլերը, որոնք ուղղված կլինեն մեր երկրում տնտեսության կարիքներին համահունչ կապի ոլորտի զարգացմանը:
.jpg)
Տեղի է ունեցել արդյունավետ քննարկում` կապի ենթակառուցվածքների տեղադրման, բազային կայանների կառուցման թույլտվությունների, ինչպես նաեւ համայնքային նշանակության ենթակառուցվածքների, մասնավորապես` հենասյուների օգտագործման համար սահմանված վճարների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաեւ հսկայածավալ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման եւ տեղափոխման խնդիրներին:
.jpg)
.jpg)
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին` քննարկմանը մասնակցելու եւ գործադրած ջանքերի համար: Նա կարեւորել է օրենսդիր, գործադիր եւ մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությունը բարձրաձայնված խնդիրների հասցեագրման նպատակով:
.jpg)
.jpg)
ԱԺ փոխնախագահի խոսքով կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համար:
.jpg)
.jpg)
