Սարիկ Մինասյանն այցելել է Գյումրու «Ամերիկյան թաղամաս»
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այցելել է «Ամերիկյան թաղամաս»՝ ծանոթանալու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին, մինչ օրս կառուցված տներին և
կիրառվող տեխնոլոգիային:
Գյումրիի համայնքապետարանից Petutyun.com-ին տեղեկացրել են, որ այցի ընթացքում խոսվել է առաջիկայում իրականացվելիք ծրագրի մասին, որի նպատակն է Գյումրու տնակներում ապրող քաղաքացիների համար կառուցել մատչելի և հուսալի բնակարաններ:
Ծրագիրը նախնական քննարկման փուլում է:
