Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները
Յոհանեսբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը:
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային որոշ թեմաների շուրջ։
Առանձին ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։
Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
