Շտապ օգնության անձնակազմի նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Շտապ օգնության անձնակազմի նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Այս մասին Petutyun.com-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»- փոխանցեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ Շտապ օգնության անձնակազմի նկատմամբ բռնության հերթական դեպքի մասին ավելի վաղ ահազանգել էր նախարար Անահիտ Ավանեսյանը՝ դատապարտելով այն:
Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապ օգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ, ծեծի ենթարկել նրանց:
