ԵՄ-ում կա կոնսենսուս, որ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մաս. Եղոյան (տեսանյութ)

Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, որ ԵՄ-ում կա կոնսենսուս, որ Հայաստանի անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս։

Այս մասին Եղոյանը հայտարարել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում՝ նշելով, որ այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշում է կայացրել։

 «Խաղաղության գործիքակազմից Հայաստանի աջակցություն տրամադրելը ցույց է տվել, որ ԵՄ-ում կա կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս:

Որևէ անկայունություն, որը սկսվել է ԵՄ սահմանների մոտ, նախ սկսվել է մեր տարածաշրջանից: Մենք դա արդեն տեսել ենք մեկ անգամ: Կարծում եմ, որ ԵՄ-ն թույլ չի տա դրա կրկնությունը ևս մեկ անգամ»,- ասել է Եղոյանը:

Նա կարևորել է նաև ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում:

«Այս որոշումը կայացվեց ռեկորդային կարճ ժամանակում: Սովորաբար նման որոշումների կայացումը, դրանց վերաբերյալ քննարկումը տևում է ամիսներ: Սակայն այս որոշումը կայացվեց շաբաթների ընթացքում»,-եզրափակել է Եղոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...