ՌԴ-ն Գյումրիում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

ՌԴ արտաքին գործերի նախարարության որոշմամբ՝ Իգոր Տիտովը նշանակվել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս:

Նա ծնվել է 1961թ.-ին: Ստացել է բարձրագույն կրթություն. 1985թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը:

Խոսում է ճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն:

2024-2025թթ. Տիտովը եղել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խմբի ղեկավար:

Հիշեցնենք՝ նախկին գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը մահացել էր 2024-ի նոյեմբերին:

You may also like...