Ռուս-ամերիկյան 6.5 ժամ տեված բանակցություններն ավարտվել են

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բանակցությունների ավարտից հետո պատվիրակությունները մեկնաբանություններ չեն տվել մամուլին, փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը։

Այսօրվա հանդիպման օրակարգում հիմնական հարցը Ուկրաինայի դեմ պատերազմից հետո սառեցված դիվանագիտական հարաբերությունների ու դեսպանատների աշխատանքի վերականգնումն էր:

You may also like...