Պետք էր ամեն ինչ անել, որ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր․ Քոչարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսքով՝ պետք էր ամեն ինչ անել, որ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր։

«Անվտանգության աշխատակիցները դա պետք է անեին, այդ թվում՝ ռուս խաղաղապահները»,-  այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Քոչարյանը նաև նկատեց․ «Երբ ես վերջերս իմ խոսույթում օգտագործեցի, որ պետք է գերի չընկնել, լրատվամիջոցները ասեցին՝ ո՞նց կարելի է։ Չէ, գերի պետք  է չընկնել, այն էլ այդպիսի մակարդակի ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավորւթյան ընթացքում օգտագործվելու էր Հայաստանի դեմ»։

You may also like...