ՌԴ-ում կստեղծվի պաշտոնյաների տված խոստումների բաց ռեգիստր

ՌԴ Սամարայի մարզում  կստեղծվի իշխանությունների կողմից տրված խոստումների բաց ռեգիստր։ Դ

ա հնարավորություն կտա մեկ վայրում հավաքել տարբեր մակարդակների ղեկավարների նախաձեռնությունները և խոստումները, Telegram-ի ալիքում գրել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

«Մենք ստեղծում ենք Սամարայի մարզի կառավարության նախաձեռնությունների և խոստումների բաց ռեգիստր. լուծումների հանրային քարտեզ:

Առավելագույնս հարմար ինտերակտիվ պորտալ՝ հետադարձ կապի հնարավորությամբ: Այն կարտացոլի այն ամենը, ինչ խոստացել և հայտարարել են տարբեր մակարդակների պաշտոնյաներն ու ղեկավարները»,- ասել է նահանգապետը:

Ռեգիստրը գործարկվելու է ապրիլին:

You may also like...