Լավրովն ու Ֆիդանը քննարկել են էներգետիկ անվտանգության ռիսկերը կանխելու հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի միջև հունվարի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ։

Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, էներգետիկ անվտանգությունը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում, կանոնավոր, վստահելի երկխոսության զարգացման գործում», — ասվում է հաղորդագրությունում։

You may also like...