Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում բիթքոինի պահուստ ստեղծելու գործադիր հրաման. այնտեղ կներառվի առգրավված արժույթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ստեղծելու ռազմավարական բիթքոին ռեզերվ՝ ազգային բիթքոին պահուստ:
Փաստաթուղթը նաև ներկայացնում է Միացյալ Նահանգների թվային ակտիվների ֆոնդը՝ իշխանությունների կողմից բռնագրավված այլ թվային ակտիվների պահպանման հիմնադրամ:
Հրամանագրի ամբողջական տեքստը հրապարակված է Սպիտակ տան կայքում։ Պահուստային ֆոնդի ստեղծման և շահագործման մանրամասները կքննարկվեն մարտի 7-ին Սպիտակ տանը սպասվող կրիպտոգագաթնաժողովում:
Գագաթնաժողովից առաջ վարչակազմում Թրամփի կողմից նշանակված «կրիպտոարքա» Դեյվիդ Սաքսը գնահատել է մոտ 17 միլիարդ դոլարի վնաս ԱՄՆ կառավարության կողմից բիթքոինի վաճառքից: Ահա թե որքան է արժեցել ամերիկացի հարկատուների վրա «երկարաժամկետ ռազմավարության բացակայությունը», ասել է նա։
Այն բանից հետո, երբ Թրամփը ստորագրել է հրամանը, Սաքսը գրել է, որ պահուստը ձևավորվելու է դաշնային կառավարությանը պատկանող բիթքոիններից, որոնք առգրավվել են դատական գործերով:
«Դա նշանակում է, որ դա հարկատուների վրա ոչ մի լումա չի արժենա», — ավելացրել է Սաքսը:
Բիթքոինի փոխարժեքը կրիպտո պահուստի մասին Թրամփի հրամանագրի հրապարակումից հետո ընկել է ավելի քան 5%-ով (90 հազար դոլարից հասնելով 85 հազար դոլարի), սակայն հետո մասամբ վերականգնվել է՝ մարտի 7-ին՝ ՀՀ ժամանակով ժամը 11:30-ին հասնելով 88,5 հազար դոլարի։
