Հայաստանում ուսուցիչների 85%-ը կանայք են. Ժաննա Անդրեասյանն այցելել է վաստակաշատ մանկավարժներին (լուսանկարներ)
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշել է նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։


«Երբևէ մտածե՞լ եք մասնագիտությունը թողնելու մասին» հարցին ուսուցչուհին հակիրճ ու վճռական պատասխանեց. «Երբեք»։
.jpg)
Տոնական օրվա հաջորդ կանգառը 119 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Գրետա Մելքումյանի տուն էր։ Այժմ նա դասավանդում է «Արվեստ» առարկան, որը, նրա խոսքով, մեծ ոգևորություն է առաջացնում աշակերտների շրջանում։



Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր՝ ընդգծելով նրանց դերը հասարակության տարբեր ոլորտներում։ Հայաստանում ուսուցիչների 85%-ը կանայք են, ինչը վկայում է նրանց առանցքային դերի մասին կրթական համակարգում։

Ուսուցչի առաքելությունը չի սահմանափակվում դասասենյակով. այն դառնում է հանրային զարգացման կարևոր գործոն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
