Սիրիայի ժամանակավոր նախագահը խոստացել է հետաքննել Լաթաքիայում բռնությունները եվ պատժել մեղավորներին

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան դատապարտել է Լաթաքիա նահանգում վերջին չորս օրերի ընթացքում տեղի ունեցած բռնությունները, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, անվտանգության ուժերը ճնշում են Բաշար Ասադի կողմնակիցների ապստամբությունը, իսկ մյուսների պնդմամբ՝ անկուսակցական խմբերը ճնշում են ալավիներին՝ վարչակարգի աջակցության պատրվակով:

Սիրիայի անցումային ժամանակաշրջանի նախագահն ասել է, որ երկրի արևմուտքում խաղաղ բնակիչների ջարդերի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ նրանց կարգավիճակից ու լիազորություններից։

Աշ-Շարաայի խոսքով՝ «ոչ ոք օրենքից վեր չէ, ուստի ցանկացած ոք, ում ձեռքերը թաթախված են սիրիացիների արյան մեջ, վաղ թե ուշ կկանգնեն դատարանի առաջ»:

Լաթաքիա նավահանգստային քաղաքի շուրջ բռնությունները կրկին բացել են 13-ամյա քաղաքացիական պատերազմի վերքերը և բռնության ամենամահաբեր ալիքը բռնկել Սիրիայում դեկտեմբերից ի վեր, երբ իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման (HTS) ապստամբները տապալեցին Ասադին:

Հիմնականում ալավիներով բնակեցված ափամերձ շրջանում Ասադի հավատարիմների դեմ հակահարձակումը քաոս է առաջացրել մի քանի քաղաքում և գյուղում: Իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են սուննի գրոհայինների կողմից վրեժխնդրության հողի վրա սպանությունների տասնյակ դեպքերի մասին, որոնք թիրախավորել են կրոնական փոքրամասնությանը, որին պատկանում են Ասադը և նրա մտերիմները:

Միաժամանակ Աշ-Շարաան խոստացել է գտնել ու չեզոքացնել ուժերին, որոնք հավատարիմ են մնում Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին։

You may also like...