Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը. ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին։

Այնուհետև, դեսպանն անդրադարձ է կատարել երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային համագործակցության և տնտեսական կապերի ընդլայնման հարցերին, ընդգծել այս ամիս Երևանում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի կարևորությունը՝ երկկողմ օրակարգի առաջ մղման գործում:
Հանրապետության նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական և կառուցողական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, հավելել, որ Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը ու կարևորել երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը։
