Խաղաղության պայմանագրում չկա դրույթ, որ 2 երկրի տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան. ԱԳ նախարար
«Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրի տարածքներում բնակված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են»:
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքներն ավարտելու մասին երեկվա հայտարարություններից հետո հանրության շրջանում եղել են մտահոգություններ ու շահարկումներ:
