ԱՄՆ-ն նախատեսում է Գերմանիայում իր ռազմաբազայից ժամանակավորապես Հայաստան տեղափոխել 151 միավոր ռազմական տեխնիկա եվ սարքավորումներ. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայում գտնվող իր բազաներից մեկից տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստան։
RT-ի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն՝ փոխադրումները նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։
Չի բացառվում, որ այս գործողությունը կարող է կապված լինել Պենտագոնի և հայկական բանակի հնարավոր համատեղ զորավարժությունների հետ։
Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Տեխնիկայի վերադարձը Գերմանիա, ինչպես նշված է տրանսպորտային ծառայությունների մատուցման տենդերում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։
Սակայն տենդերն ունի պայման՝ տեխնիկան չի կարող տեղափոխվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ «դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների պատճառով»։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և մասնագիտացված կոնտեյներներ։
