Թեզը, որը փորձում է Բшքվի բռնшպետն առաջ տանել, պետք է հենց բնում խեղդել. Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ, «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հիմա էլ ակտիվ թիրախավորել է մեր հրաձգարաններին։
Կհիշեք, որ տարիներ առաջ էլ պնդում էր, որ Քարվաճառում, Քաշաթաղում հայերը ահաբեկիչ քրդերին են պատրաստում, պարապմունքներ անցկացնում։
Այս թեզը, որը փորձում է Բաքվի բռնապետն առաջ տանել, պետք է խեղդել հենց բնում։ Իսկ խեղդելը չպետք է լինի հերքելով, այլ պարզապես Ադրբեջան անունով արհեստածին պետությանը, կամ Բաքվի բռնապետի քարոզչության սուբյեկտնրին կանչել միջազգային պատասխանատվության սուտ մատնության համար։
Նորից եմ ասում և պնդում, որ այս թեմային մատների արանքով չնայեք, հենց այս պատրվակով է, որ Թուրքիան մինչև հիմա մտնում է Սիրիա, Իրաք , ճնշում քրդերին Թուրքիայում»,- գրել է Հովհաննիսյանը:
