Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է. ՊԵԿ
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը:
Ըստ այդմ՝
- Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է
- Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույցներ
- Բացահայտվել է չհայտարարագրված 143 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի տնտեսական ապրանքների տեղափոխման դեպք
- Բեռնատարներից մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված 1250 կգ ընդհանուր քաշով լոլիկ
- Հայտնաբերել է 9,840 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտ:
