Հայաստանը ողջունել է Ղրղզստանի եվ Տաջիկստանի միջեվ պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել X հարթակում։

«Սա սահմանային խնդիրների խաղաղ լուծման լավագույն օրինակներից է և երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսևորումը՝ ուղղված իրենց ժողովուրդների խաղաղ գոյակցությանն ու բարգավաճմանը։

Մենք հուսով ենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,-ասվում է տեքստում։

You may also like...